50 գ աղացած սուրճի վրա լցնել սառը ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի և կրակից իջեցնել: Ամանը ծածկել ափսեով և պահել 48 ժամ, այդ ժամանակաընթացքում սուրճը նստում է, իսկ հեղուկը դառնում թափանցիկ: 0,5 կգ շաքարավազը մեկ բաժակ ջրով եփել, ավելացնել պարզված սուրճը: Որպեսզի լիկյորը չշաքարակալի, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ լցնել մեջը: Ստացվածին ավելացնել 3/4 լիտր կոնյակ: Պահելմի քանի օր: Լիկյորը պատրաստ է: